«Էրդողանը պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Սոչիում օգոստոսին». Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել օգոստոսին Սոչիում՝ մինչև «Մեծ քսանյակի» գագաթաժողովը: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մենք քննարկել ենք, թե ինչպես վերադառնանք մինչև նոյեմբերի 24-ը եղած հարաբերություններին: Մենք քննարկել ենք հարաբերությունների, առևտրի հարցերի ողջ սպեկտրը, վարչապետերի և արտգործնախարարների հանդիպումը:
Շատ բարեկամական մթնոլորտ էր: Մենք դիտարկում ենք ղեկավարների հանդիպումը օգոստոսին Սոչիում, Էրդողանը պատրաստ է հանդիպել մինչ «Մեծ քսանյակի» գագաթաժողովը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: