Մի շարք նախարարներ են լքել Սիրիայի կառավարությունը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ճնշման հետևանքով. Ասադ
Մի քանի նախարար է լքել Սիրիայի կառավարության կազմը այն ճնշման հետևանքով, որը գործադրում են Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասաը ավստրալական SBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկանում է Սիրիայի պետական գործակալությունը՝ SANA-ն:
«Նրանք հեռացան, քանի որ այդ մասին նրանց խնդրել են Սաուդյան Արաբիան, որոշ դեպքերում՝ նաև Ֆրանսիան, կախված այն բանից, թե որ երկրին են նրանք ենթարկվում: Հիմա նրանք սկսել են պատկանել այսպես կոչված ընդդիմությանը, որը իր հերթին, ենթարկվում է այդ պետություններին, այլ ոչ թե սիրիացիներին:
Սակայն դա մեզ չի անհանգստացնում, դա չի ազդի Սիրիայի վիճակի վրա»,- հայտարարել է Ասադը:
Ասադը հունիսի 22-ին հանձնարարել է էլեկտրաէներգետիկայի նախարար Իմադ Համիսին նախարարարների նոր կաբինետ ձևավորել: