Բաժիններ՝

Լավրովը հույս ունի, որ Չավուշօղլուի հետ հանդիպումը կնպաստի ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացմանը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ շփումները կօգնեն նորմալացնել երկու երկրների հարաբերությունները, հայտնում է TASS-ը:

«Մենք հույս ունենք, որ ուղերձից հետո, որը նախագահ Պուտինը ստացել է Թուրքիայի նախագահից և Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո, հուսով ենք, որ մեր հարաբերությունները ճիշտ ուղով կզարգանան»,- ասել է Լավրովը թուրք նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ հիմա լավ հնարավորություն կա հարցերը քննարկելու համար:
Իր կողմից, Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Լավրովին Սոչիում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրելու համար:

«Ինչպես նշել եք, մեր նախագահները զրուցել են հեռախոսով: Դա եղել է շատ կառուցողական զրույց, և նրանք մեզ հանձնարարել են հետևել այդ զրույցին և նորմալացնել հարաբերությունները և հասնել հարաբերությունների անհրաժեշտ մակարդակի»,- ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն հավելել է, թե ուրախ է հանդիպել Լավրովի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս