Բաժիններ՝

ԵՄ-ն պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

«Եվրոպայի խորհուրդը, գնահատելով Մինսկի համաձայնագրի իրականացման ընթացքը, որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները ևս 6 ամսով՝ մինչև 2017թ. հունվարի 31-ը»,- ասվում է փաստաթղթում:

Կոմյունիկեում ասվում է, որ որոշումը կայացվել է միաձայն, հայտնում է TASS-ը:
Հայտնի է, որ որոշման տեքստը հրապարակվելու է շաբաթ օրը ԵՄ պաշտոնական ամսագրում: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի դրա հրապարակման հաջորդ օրը:
ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումն անվանել է «ԵՄ անհեռատես քաղաքականության շարունակություն»:

Գերատեսչությունում նշել են, որ Եվրամիությունը ռիսկի է դիմում՝ կորցնել ռուսական շուկայի մի շարք սեգմենտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս