Իսրայելը կարող է միանալ TANAP խողովակատարին
Իսրայելը կարող է միանալ Տրանսադրիատիկ խողովակատարին (TANAP) իր սեփական գազը Եվրոպա արտահանելու համար, ասել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Ստեյնիցը թուրքական Huriyyet թերթին տված հարցազրույցում:
Իսրայելցի նախարարի խոսքով՝ «Հարավային գազային միջանցք» նախագծի մաս հանդիսացողTANAP-ով իսրայելական գազի տեղափոխումը շահավետ կլինի ինչպես Թուրքիային, այնպես էլ Իսրայելին:
«Իսրայելը բնական գազի մեծ պաշարներ ունի, այդ ցուցանիշը հասնում է 2,5 տրլն խմ-ի: Մենք կարծում ենք, որ Թուրքիայով իսրայելական գազի արտահանումը կարող է սկսվել արդեն 2019թ.»,- ասել է Ստեյնիցը:
TANAP-ը նախատեսում է գազի տեղափոխություն ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից՝ վրաց-թուրքական սահմանից մինչև Թուրքիայի արևմտյան սահմանները: TANAP-ով նախատեսվում է մոտ 6 մլրդ խմ գազ մատակարարել Թուրքիային, մնացած մասը՝ Եվրոպային: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Նախատեսվում է, որ գազը Թուրքիային կմատակարարվի արդեն 2018-ին, իսկ Տրանսադրիատիկ գազատարի (ТАР) կառուցումից հետո գազատարը Եվրոպային կմատակարարվի 2020 թվականի սկզբին: