Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան մեկնելու նախօրեին, հարցազրույց է տվել ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը, հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը:
Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հուսով է, որ համատեղ ջանքերով որոշումը կգտնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի:
Ներկայում տարածաշրջան այցելելու հատուկ պլան մենք չունենք, սակայն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ ակտիվորեն շփման մեջ ենք կողմերի հետ: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ռուս-թուրքական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որտեղ այդ երկու երկրները վճռորոշ դեր ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը:
Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
DHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել է օդանավակայանի տարածքի պարիսպը եւ դուրս եկել խճուղի: Այս մասին տեղեկացնում է La Stam pa թերթը:
Ամերիկաբնակ թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը հանդես է եկել թուրքական դատական համակարգի քննադատությամբ, այն բանից հետո, երբ Անկարան նրան կալանավորելու հրաման է արձակել:
«Էրդողանը հրաշալի նախագահ է, հայրենասեր, ցանկանում է իր երկրի զարգացումը: Չի ցանկանում, որ Թուրքիան ղեկավարեն զինվորականներն ու ԱՄՆ-ը և նրան խամաճիկ դարձնեն իրենց ձեռքում։
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը մտել է գործնական հարթություն:
Վաշինգտոնը ներկայումս չի պլանավորում արտահանձնել իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա: Պատճառը Անկարայի ապացույցների անհամոզիչ լինելն է, գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չնայած ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաջողություններին Սիրիայում և Իրաքում, ջիհադիստները նախկինի պես լուրջ սպառնալիք են ներկայացնում, հայտնում է BBC-ն:
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից մեկն օգոստոսի 4ին հիվանդանոցում մահացել Է ստացած վերքերից:
Ավստրալիայի Իփսուիչ քաղաքում տարեց ամուսիններն իրենց տան հետին բակում հայտնաբերել են վիթխարի ձագարափոս՝ լի խլթխլթացող ջրով: Սարսափազդու փոսի տեսագրությունը՝ Youtube theater անվանումով, հրապարակվել է YouTube-ալիքում:
Jonas-ը սինխրոնացվում է շարժական հեռախոսի հետ եւ առցանց ռեժիմով նրան փոխանցում եղանակի տեսության տվյալները: Բացի այդ, գաջեթի օգնությամբ կարելի է գտնել սեփական սմարթֆոնը. դրա համար հովանոցը հարկավոր է փոքր-ինչ ցնցել, եւ հեռախոսն սկսում է թրթռալ:
Կառավարության կարծիքով՝ սննդամթերքի անիմաստ կորուստը երկրի տնտեսության եւ բնակիչների վրա տարեկան ավելի քան 12 միլիարդ եվրո է նստում: Որոշ տվյալներով՝ դա կարող է կազմել Իտալիայի համախառն ներքին արդյունքի ավելի քան 1 տոկոսը:
«Մոսկվան ջանում է զրկել Երևանին ընտրության հնարավորությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Պետքարտուղարի հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը՝ անդրադառնալով երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների պատճառներին:
Ճապոնիայի Ակիհիտո կայսրն օգոստոսի 8-ին հանդես կգա հատուկ տեսաուղերձով, որով ազգին կծանուցի ժառանգորդին գահի հնարավոր հանձնման մասին, տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը:
Եվրամիությունը մտահոգված է Իրանում 20 հոգու մահապատժի դեպքով:
«Վլադիմիր ժիրինովսկին իր աղմկահարույց մեկնաբանություններով այլ խնդիր է լուծում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու՝ երևանյան վերջին օրերի դրամատիկ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությանը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ դառնալ Եվրամիության անդամ:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 4-ին Բաքվում հանդիպել է արտասահմանյան երկրներում եւ միջազգային կազմակերպություններում ռազմական կցորդների եւ երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ:
«Կարող եմ ենթադրել, որ առաջիկա Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում կներկայացվեն այդ խնդիրները, ներհայաստանյան զարգացումները: Հետևաբար՝ նորություններ այդ հանդիպումից սպասել երևի թե պետք չի լինի»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոսոտոսի 4-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ռազմական կցորդների և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ, հայտնում է haqqin.az պորտալը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի հաղորդագրությանը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆկան Ալան հայտարարել է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 25 917 մարդ, որից 13 419-ը կալանքի տակ է, հայտնում է BBC-ն:
«Քրդական աշխատավորական» կուսակցությունը (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը միանման նպատակներ են հետապնդում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:
Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ամերիկաբնակ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 5-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Լոնդոնի կենտրոնում դանակով անցորդների վրա հարձակված մարդը Նորվեգիայի քաղաքացի է` ծագումով Սոմալիից, իսկ նրա զոհը` ԱՄՆ քաղաքացի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Սքոթլանդ Յարդին: