Բեռնատար Boeing-ը խճուղի է դուրս եկել Բերգամոյում վայրէջք կատարելուց հետո

DHL միջազգային ընկերությանը պատկանող բեռնատար «Բոինգ 737-400»-ն Իտալիայի Բերգամո քաղաքի Օրիո ալ Սերիո օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո չի կարողացել ժամանակին արգելակել, ճեղքել է օդանավակայանի տարածքի պարիսպը եւ դուրս եկել խճուղի: Այս մասին տեղեկացնում է La Stam pa թերթը:

Ինքնաթիռում եղել են անձնակազմի երեք անդամները, նրանցից ոչ ոք չի տուժել: Գետնին նույնպես տուժածներ չկան:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ չվերթը Բերգամո էր մեկնել Փարիզից: Միջադեպի պատճառով օդանավակայանը երեք ժամով փակվել է: Շուրջ մեկուկես տասնյակ չվերթեր չեղարկվել են, մի քանիսն էլ ուղարկվել են Միլանի օդանավակայան:

Ենթադրաբար, վթարային վայրէջքի պատճառ են դարձել անբարենպաստ եղանակային պայմանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031