Բաժիններ՝

«PKK-ն և Գյուլենի շարժումը միանման նպատակներ են հետապնդում». Թուրքիայի վարչապետ

«Քրդական աշխատավորական» կուսակցությունը (PKK) և Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը միանման նպատակներ են հետապնդում, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

Նրա խոսքով` PKK-ն և Գյուլենի շարժումը հետապնդում են Թուրքիան թուլացնելու և այն խոցելի դարձնելու նպատակ:

Այսօր Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով կալանավորել Գյուլենին:

Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:

Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս