«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա». Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են ցանկացած պահի այցելել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, և սպասում են կոնկրետ հրավերի:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` պատասխանելով Անկարա այցին վերաբերող հարցին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման նպատակով արդեն այցելել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ:

Մենք բարձր ենք գնահատում հնարավորությունը` կարծիքներ փոխանակել Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, նրանց աջակցությունը՝ ուղղված ԼՂ բանակցային գործընթացում առաջընթացի հասնելուն և բռնության ռիսկերի նվազեցմանը»,- հայտնել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն Անկարա նախատեսված էր հուլիսի 18-ին, սակայն Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով այցը անորոշ ժամանակով հետաձգվել էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031