
ԵՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև կստեղծվի ազատ առևտրի գոտի

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը մտել է գործնական հարթություն:
Համապատասխան հետազոտական խմբի ստեղծման մասին որոշումը կայացվել է ՌԴ և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների էկոնոմիկայի և առևտրի նախարարների հանդիպման ժամանակ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Մայիսին Սոչիում կայացած Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրներ գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկու կազմակերպությունների միջև հնարավոր ազատ առևտրի գոտու ստեղծման մասին:
«Մենք նախ` պայմանավորվել ենք այն բանի մասին, ինչ կոչվում է feasibility study, այն է` հետազոտություն ԵՏՄ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Դրա ստեղծման քաղաքական կամքը արտահայտվել էր Սոչիի գագաթաժողովի ժամանակ»,- ասել է Ուլյուկաևը` հայտնելով, որ նախարարները պայմանավորվել են ստեղծել հետազոտական խմբեր:
Ուլյուկաևը բացատրել է, որ խոսքն ապրանքների ազատ առևտրի գոտու ստեղծման մասին է: Ներդրումների և ծառայությունների առևտրի հարցը լուծվելու է ազգային մակարդակով: