
«Ռուսաստանը Ղարաբաղյան կարգավորման հարցում չի հավակնում մենաշնորհի». Պուտին

Ռուսաստանը չի հավակնում մենաշնորհի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, աշխատում է արևմտյան գործընկերների հետ և հուսով է, որ համատեղ ջանքերով որոշումը կգտնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Օգոստոսի 8-ին Ադրբեջան կայանալիք ուղևորության նախօրեին Պուտինը պատասխանել է «ԱզերԹաջ» ադրբեջանական պետական լրատվական գործակալության հարցերին:
«Երբեմն ստիպված ենք լսել, որ Ռուսաստանը փորձում է մենաշնորհել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված աշխատանքը` դուրս մղելով մյուս միջնորդներին: Դա մոլորություն է:
Ղարաբաղյան թեմայով եռակողմ հանդիպումները Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, իսկ դրանք ավելի քան 20-ն են, ներդաշնակորեն լրացնում են այդ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնց համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Նշեմ, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ներկա են եղել Սանկ Պետերբուրգում կայացած եռակողմ գագաթաժողովի ամփոփիչ մասին»,- ասել է Պուտինը:
«Իր հերթին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ մայիսի 16-ին Վիեննայում Հեյդար Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպմանը հրավիրվել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Նման մոտեցումը այն բանի օրինակն է, թե ինչպես է կարելի և անհրաժեշտ աշխատել միջազգային հակամարտությունների լուծման վրա: Հուսով եմ` համատեղ ջանքերով մեզ կհաջողվի օգնել կողմերին հասնել բոլորին ձեռնտու որոշման»,- ասել է Պուտինը: