
Ստամբուլի դատարանը Գյուլենին կալանավորելու որոշում է կայացրել

Ստամբուլի քրեական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել ամերիկաբնակ ընդդիմադիր թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ դատարանի այդ որոշման համար հիմք է ծառայել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը:
Հունիսի 15-ին մի խումբ ապստամբներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպեցին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում է գյուլենական համայնքին և ԱՄՆ-ում վտարանդի նրա ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենին:
Անձամբ Գյուլենը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները: Նա դատապարտել էր ռազմական հեղաշրջման փորձը, նաև հայտարարել, որ չի վախենում Թուրքիա արտահանձնումից:
Միաժամանակ, նա չէր բացառել, որ իր կողմնակիցներից որևէ մեկը կարող էր մասնակցել ապստամբությանը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: