Բաժիններ՝

Մոսկվան գնահատել է Սիրիայում ԱՄՆ-ի հետ մարտերի հավանականությունը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինվորականների միջև ուղղակի բախման հնարավորությունը, հայտնում է RIA Novosti-ն։

Այսպես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի Սիրիայի տարածքում հակամարտությունների կանխարգելման համաձայնագիր։

«Ռոսիա-1»-ի եթերում Զախարովային հարցրել են, թե որքանով են հավանական Սիրիայում ռուսական և ամերիկյան ուժերի ուղղակի բախումները, օրինակ՝ եթե ԱՄՆ-ը ռմբակոծի սիրիական բանակը, իսկ Ռուսաստանը երկինքը փակի իր С-300 համակարգերով։

«Մեր պատասխանը կարող է լինել այն, որ մենք ունենք համապատասխան համաձայնագիր, հակամարտությունների կանխարգելման պայմանագիր ամերիկացիների հետ»,- ասել է նա։
Միաժամանակ, Զախարովան ասել է, որ «իրավիճակը անհամեմատ բարդ է»։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում սկզբում ասում էին, թե խզել են Մոսկվայի հետ ցանկացած երկխոսություն սիրիական կարգավորման հարցով, սակայն շուտով հայտարարեցին, որ միայն կասեցրել են ՌԴ-ի հետ համագործակցությունն այդ ուղղությամբ։ Առաջացան նոր մոտեցումներ այն մասին, որ հենց քաղաքական կարգավորումից չեն հրաժարվել և շատ կարևոր են համարում իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս