Բաժիններ՝

Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տվյալ ձևաչափով նիստի աշխատանքներին կմասնակցի Սերգեյ Լավրովը։ Կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման արդիական ասպեկտները, միջազգային ահաբեկչության հակազդման հարցերը, ռազմական համագործակցության զարգացումը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման կդրվեն կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների կողմից»,- հայտարարել է Զախարովան։

Երևանում հոկտեմբերի 14-ին տեղի կունենան ՀԱՊԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի, ինչպես նաև ՀԱՊԿ անվտանգության խորհրդի կոմիտեի և պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս