Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում Լավրովի հետ կքննարկի սիրիական հարցը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնի իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ։ Այնուհետ Էյրոն կուղևորվի Վաշինգտոն, հայտնում է RIA Novosti-ն։

Փարիզը ցանկանում է համոզել Ռուսաստանին և ԱՄՆ-ին հավանության արժանացնել Սիրիայի Հալեպ քաղաքում կրակի դադարեցման մասին բանաձևի ֆրանսիական նախագիծը։ Ուղևորության ընթացքում Էյրոն մտադիր է քննարկել նաև մարդասիրական օգնության տրամադրման հարցը Սիրիայի բնակչությանը։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտնել էր, որ փաստաթղթի քննարկմանն արդեն ձեռնամուխ են եղել ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամների փորձագետները։

Նա նշել էր, որ «ներկայումս ԱԽ-ի բոլոր անդամները դրսևորել են այդ բանակցություններին մասնակցելու կամք»։

Մոսկվան թերահավատությամբ է վերաբերվում նախագծի որոշ դրույթների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս