Եվրախորհրդարանը հավանություն է տվել Սիրիայի աջակցության միջազգային խմբի բանակցությունների վերսկսման բանաձևին
Եվրախորհրդարանն այսօր հավանություն է բանաձևին, որը կոչ է անում վերսկսել Սիրիայի աջակցության միջազգային խմբի մասնակիցների բանակցություններին։ Փաստաթուղթը քննարկման է դրվել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում։
Կողմ է քվեարկել 508 պատգամավոր, դեմ՝ 50, ձեռնպահ՝ 56։ Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները, որոնք հեռարձակել է Եվրախորհրդարանի վիդեոծառայությունը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում Սիրիայի աջակցության միջազգային խմբին վերսկսել բանակցությունները՝ նպաստելու Սիրիայում շուտափույթ կարգավորմանն ու հրադադարի հաստատման բանակցությունների վերսկսմանը»,- ասվում է փաստաթղթում։
Հայտարարությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում նաև ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային։
Բանաձևի նախագիծը կոչ է անում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին մշակել Սիրիայի հարցով համաեվրոպական ռազմավարություն, որը կոչված կլինի նպաստել երկրի քաղաքական կարգավորմանը։