Բաժիններ՝

Ռուսաստանը նորագույն հրթիռներ է փորձարկել Սիրիայում

Ռուսական ռազմավարական ավիացիան Սիրիայում առաջին անգամ մարտական պայմաններում փորձարկել է նորագույն Х-101 հրթիռներ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Interfax-ը։

«Ստացվել է Կասպից ու Միջերկրական ծովերի ավազանից սուզանավերից մեծ հեռահարության բարձրճշգրտության զենքի հրաձգության գործնական փորձ։

Ռազմավարական ավիացիայի ինքնաթիռները իրական մարտական պայմաններում առաջին անգամ կիրառել են օդային տեղակայման Х-101 նոր հրթիռներ, որոնք ունեն մինչև 4.5 հազար կմ գործողության հեռահարության»,- հայտարարել է Շոյգուն ռազմա-տեխնիկական համաժողովի ընթացքում, որը նվիրված է եղել սպառազինությունների կատարելագործմանը՝ հաշվի առնելով սիրիական փորձը։

Նա նաև հայտնել է, որ Սիրիայում ժամանակակից ռուսական սպառազինությունն անցել է փորձարկումներ անապատային բարդ պայմաններում՝ ցուցադրելով հուսալիություն և արդյունավետություն։

Մոտ ապագայում հեռանկարային սպառազինությունը սկսելու է օգտագործվելու ՌԴ ԶՈՒ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս