Ռուսաստանը կասեցրել է խաղաղ ատոմի հարցով գիտական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների բնագավառում։ Համապատասխան վճիռը տեղադրված է ՌԴ կառավարության կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ խոսքը երկու երկրների միջև 2013թ. ստորագրված էներգետիկ և ատոմային հետազոտությունների հարցում համագործակցության համաձայնագրի գործողության դադարեցման մասին է։
Նման քայլի պատճառը ՌԴ կառավարությունն անվանել է ամերիկյան կողմից վերոնշյալ համաձայնագրի որոշ ուղղություններում համագործակցության կասեցնումն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ սահմանվեցին պատժամիջոցներ։
«2014թ․ ապրիլին «Ռոսատոմ» պետական կորպորացիան նամակ ստացավ ԱՄՆ էներգետիկայի նախարարության բյուրոյից Մոսկվայում ԱՄՆ դեսպանության միջոցով, որտեղ հղում կատարելով վճռին, որը ստացվել էր Վաշինգտոնից, հաղորդվում էր ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության կասեցման մասին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ»,- ասվում է վճռում։
ՌԴ կառավարությունից հավելել են, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների երկարաձգումը պահանջում է պատասխան միջոցառումների սահմանում։