Սիրիայի վրանային ճամբարում որոտացած պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանակից Ատմե վրանային քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Պայթուցիկ սարքը գործի է դրվել Սիրիայի ազատ բանակի պարեկային հերթափոխի ժամանակ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։