Բաժիններ՝

Ամերիկացիները բազա են կառուցում Մոսուլը գրոհելու նպատակով

Ամերիկացի զինվորականները սկսել են բազայի շինարարությունը, որը օգտագործվելու է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող իրաքյան Մոսուլ քաղաքի վրա հարձակման նպատակով։ Այդ մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։

Հենակետը գտնվում է Մոսուլից 15 հեռավորության վրա և կարևոր ռազմավարական նշանակություն ունի հարձակում իրականացնող ուժերին աջակցություն ցուցաբերելու տեսակետից։

Ինչպես սպասվում է, ամերիկյան հարվածային ստորաբաժանումների զինյալները կսկսեն ճամբար ժամանել հոկտեմբերի 10-ից հետո։

Քրդական աշխարհազորայինների հրամանատարներից մեկի խոսքով՝ Մոսուլի համար պայքարը կդառնա առանցքային ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, քանի որ քաղաքն ահաբեկիչների կարևորագույն հենակետերից է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31