Հայտնի է, թե ով կփոխարինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Պան Գի Մունին
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված դիվանագետը ո՛չ Արևելյան Եվրոպայի ներկայացուցիչ է, ո՛չ էլ կին, ինչպես շատերը ենթադրում էին, հայտնում է BBC-ն։
Անտոնիո Գուտերեսն Արևմտյան Եվրոպայի ներկայացուցիչ է, Պորտուգալիայի նախկին վարչապետը, իսկ վերջին 10 տարում զբաղեցնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի պաշտոնը։
Նրա աշխատանքին ծանոթ աղբյուրները վկայում են, որ Գուտերեսը ի վիճակի է նոր կյանք հաղորդել ՄԱԿ-ին, ինչի կարիքը կազմակերպությունն ունի։
Լայն հանրությունը ՄԱԿ-ը 2017թ․ հունվարից գլխավորել պատրաստվող նոր քարտուղարի մասին շատ բան չգիտի։
Անտոնիո Մանուել դե Օլիվեյրա Գուտերեսը ծնվել է Լիսաբոնում 1949թ., ուսումնասիրել է ինժեներական գործ և ֆիզիկա Բարձրագույն տեխնիկական ինստիտուտում, սկսել է ակադեմիական կարիերա։
1974թ. կաթոլիկ Գուտերեսն անդամակցել է Սոցիալիստական կուսակցությանն ու որոշել զբաղվել քաղաքականությամբ, 1995թ․ դարձել է Պորտուգալիայի վարչապետ։
2013 թվականին Գուտերեսն ընտրվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և մինչ օրս ակտիվ ներգրավված է հիմնադրամի գործունեության մեջ։