Բաժիններ՝

Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել են Վրաստանի կողմից իրենց մեկուսացնելու փորձերի մասին. ՌԴ ԱԳՆ

Աբխազիան և Հարավային Օսիան Հարավային Կովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների 37-րդ փուլի ընթացքում հայտարարել են, որ Վրաստանի կողմից փորձ է արվում իրենց մեկուսացնել միջազգային հարթակում։

Այս հարցը հետագայում ուսումնասիրվելու է։ RIA Novosti գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը
«Աբխազիայի ու Հարավային Օսիայի ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ Վրաստանն ու նրա արևմտյան գործընկերներն ամեն կերպ փորձում են մեկուսացնել իրենց միջազգային հարթակում։

Բերվել են կոնկրետ օրինակներ, երբ վրացի դիվանագետները ձախողել են Եվրոպայի երրորդ երկրներում անցկացվող միջազգային փառատոններին դերասանների ու կատարողների մասնակցությունը։ Ձախողել են Իտալիայում մշակութային ցուցահանդեսները։ Հայտարարվել է, որ դա միանգամայն ակնհայտ երկակի ստանդարտ է»,- հայտարարել է Կարասինը։

Վերջինս գլխավորել է ռուսական պատվիրայությունը Ժնևի քննարկումների (4-5 հոկտեմբերի) 37-րդ փուլում։

Կարասինի խոսքով՝ տվյալ իրավիճակի ուսումնասիրությունը շարունակվելու է, քանի որ դա «միջազգային հարցերում շատ տարօրինակ ֆենոմեն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս