Դե Միստուրան նախազգուշացրել է Հալեպի ոչնչացման հնարավորության մասին
Եթե Հալեպի արևելյան հատվածում ռազմական գործողությունները շարունակվեն նույնքան ինտենսիվ, որքան ներկայումս, ապա քաղաքի այդ հատվածը կարող է ամբողջությամբ ոչնչանալ մինչև տարեվերջ, լրագրողներին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։
«Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե ռմբակոծությունները շարունակվեն։ Նման ինտենսիվությամբ ռմբակոծությունների դեպքում առավելագույնը 2-2.5 ամիս անց արևելյան Հալեպը կարող է ամբողջությամբ ոչնչանալ։ Ես խոսում են հատկապես Հին քաղաքի մասին»,- ասել է նա։
Միստուրան հարցեր է ուղղել Մոսկվային և Դամասկոսին․«Արդյո՞ք քաղաքի ոչնչացումն արժե հազարավոր զինյալների չեղոքացմանը», ինչպես նաև «Պատրա՞ստ եք արդյոք դադարեցնել ռմբակոծությունները, եթե «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալները վայր դնեն զենքերը»։
Դե Միստուրան կոչ է արել շտապ պատասխանել իր հարցերին։ Նրա խոսքով՝ եթե Սիրիան և Ռուսաստանը չընդունեն իր առաջարկությունը, ապա նրանց «կդատի պատմությունը»։
Նա նաև դիմել է «Ջաբհաթ ան-Նուսրայի» զինյալներին՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքի 275 հազար խաղաղ բնակիչներին, որոնք պատանդ են պահվում արևելյան Հալեպում։
Դե Միստուրան հավելել է, որ պատրաստ է անձամբ ուղեկցել այդ մարդկանց՝ օգնելով դուրս գալ քաղաքից, եթե դա տեղի ունենա։