![](/banners/BeFunky-design.jpg)
Աֆղանստանին կհատկացվի 15.2 մլրդ դոլարի օգնություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/91539564_80aaf36f-f690-4609-b82a-522d2daa3f64-1.jpg)
Բրյուսելի միջազգային համաժողովում դոնոր երկրները խոստացել են Աֆղանստանի զարգացման նպատակով հատկացնել 15.2 մլրդ դոլարի օգնություն մոտակա 4 տարում։
Չնայած այն բանին, որ դոնորների ուշադրությունը ներկայումս գրավում է Սիրիայի պատերազմը, այդ գումարը գրեթե հավասար է 4 տարի առաջ Տոկիոյի համաժողովի ընթացքում հավաքված գումարին, նշում է AFP գործակալությունը։ Այն ժամանակ հավաքվել էր 16 մլրդ դոլար։
Աֆղանստանի հարցով համաժողովին մասնակցել են ավելի քան 70 երկրի և 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Գումարի դիմաց Աֆղանստանը պարտավորվել է անցկացնել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ և բարելավել մարդու իրավունքների հետ կապված վիճակը։
Բացի այդ՝ Քաբուլը համաձայնել է ընդունել աֆղանցի ներգաղթյալներին, որոնց կարտաքսի Եվրոպան։