Բաժիններ՝

Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են նոր նավթամուղ կառուցել

Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են Եսկենե-Կուրըք-Բաքու նոր նոր նավթամուղ կառուցել, որը կունենա 739 կիլոմետր երկարություն: Այս մասին ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում, որը հրապարակվել է նախօրեին։ Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ Ղազախստանն ունի 5.5 մլրդ տոննա նավթի և 3 տրլն խմ գազի ապացուցված ահռելի պաշարներ։

«Դա թույլ կտա Ղազախստանին արտադրել 33.6 մլրդ խմ գազ և 80 մլն տոննա նավթ ամեն տարի, սակայն երկիրը, բացի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակատարից, չունի անկախ, հուսալի և անվտանգ երթուղի նավթի արտահանման համար։

Նոր խողովակատարի շինարարությունը Ղազախստանին հնարավորություն կտա իր նավթն արտահանել դեպի Վրաստանի և Թուրքիայի նավահանգիստներ»,- գրել է նա իր հոդվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս