Բաժիններ՝

Կրեմլն ափսոսում է միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը խզելու համար

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ափսոսում է ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների և մշակումների բնագավառում համաձայնագրի կասեցման համար, հայտնում է TASS-ը։

Նրա խոսքով՝ դե-ֆակտո այն արդեն չէր գործում ամերիկյան կողմի մեղքով։
«Երբ տեղի ունեցան Ղրիմի իրադարձությունները, դե-ֆակտո Միացյալ Նահանգները կասեցրին այդ պայմանագրի իրագործումը, այս իսկ պատճառով երեկ փաստացի ձևակերպվեց իրավիճակը, որը ստեղծվել էր մեր ամերիկացի գործընկերների կողմից։

Մենք ափսոսում ենք, որ դա ստիպված եղանք դա անել, սակայն փաստացի այդ փաստաթուղթը չէր գործում ԱՄՆ-ի որոշմամբ»,- հավելել է Պեսկովը։

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանը կասեցրեց ԱՄՆ-ի հետ միջուկային և էներգետիկ ոլորտներում գիտական հետազոտությունների և մշակումների վերաբերյալ համաձայնագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս