Բաժիններ՝

«Պայթյուններով անցկացվող ընտրությունները սպառնալիք են մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար». Ալասանիա

«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Իրակլի Ալասանիան, անդրադառնալով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցմանը, դրա պատասխանատվությունը դնում է իշխանությունների վրա և կոչ անում քաղաքական ուժերին եզրակացություններ անելուց զերծ մնալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Նախընտրական միջավայրը դառնում է ավելի լարված, գրեթե ամեն օր մենք տեսնում ենք շատ ծանր փաստեր, որոնք անառողջ ընտրական միջավայր են ստեղծում։ Մի քանի օրից կլինեն ընտրություններ, այդ պատճառով էլ բոլոր նմանատիպ փաստերն ունեն քաղաքական երանգ։

Ընտրություններից մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվեց Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մեքենան, ինչի հետևանքով տուժեց մի քանի քաղաքացի»,- հայտարարել է Ալասանիան։

Նրա խոսքով՝ «Ազատ դեմոկրատները» կոչ են անում բոլորին զերծ մնալ հապճեպ և անհիմն եզրակացություններից, կոչ են անում Վրաստանի իշխանություններին երկրում ապահովել ժողովրդավարական, արդար ընտրություններ, քանի որ նման ամենաթողությունը նշանակում է վտանգել Վրաստանի ժողովրդավարական զարգացումը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում պայթեցվել էր Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան։

Պայթյունի հետևանքով տուժել էր մի քանի անցորդ, լրջորեն վնասվել է մեքենայի հետևի հատվածը։ Թարգամաձեն միջադեպի հետևանքով չէր տուժել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս