Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, այդ թվում և համանախագահների ձերբակալության փաստի, ինչպես նաև համացանցի արգելափակման առնչությամբ:
Տալինի օդանավակայանից մարդիկ նոյեմբերի 5-ին պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանվել են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, այդ թվում և համանախագահների ձերբակալության փաստի առնչությամբ:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոյեմբերի 4-ին համերգով հանդես է եկել «Էմիլ Լահուտ» սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, միջոցառմանը մասնակցել են «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայեանէ» պարի դպրոցի սաները:
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանից տեղահանված ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվել է 18 մարդ:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Գեզերին հայտնել են գերմանական կողմի անհանգստությունը` կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Շթեֆան Շտայնլայնն անընդունելի է համարել ընդդիմության լռեցումն ու բանտարկումը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է խմբավորման Amaq լրատվական գործակալությունը:
Բեռլինում Թուրքիայի դեսպանության առջև Եվրոպայի թուրք լրագրողների միությունը բողոքի ցույց է իրականացրել` իրենց բողոքը հայտնելով Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականաված գործողությունների առնչությամբ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսային շրջաններում հարձակում է իրականացրել Թուրքիայի զինված ուժերի վրա, որտեղ վերջիններս իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ ուկրաինական և հայկական զարգացումներից հետո պաշտոնական Բրյուսելը փոխել է իր քաղաքականությունը ԱլԳ երկրների իշխանությունների նկատմամբ և այլևս աչք չի փակի նրանց վարած քաղաքականության վրա։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, խոստացել է իր ամուսնու նախագահ ընտրվելու դեպքում իրեն նվիրել կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Ռուսաստանի ազգային միասնության տոնին նվիրված հանրահավաքին Մոսկվայի կենտրոնում մասնակցել է շուրջ 650 հազար մարդ:
Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ձերբակալված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը փաստաբանների միջոցով հաղորդագրություն է ուղարկել:
«Էրդողանն, օգտագործելով հեղաշրջման տապալված փորձը, որպես պատճառ, բռնաճնշումներ է սկսել իր բոլոր ընդդիմախոսների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Նազմի Գյուրը:
Եվրոպական Միությունն էր պնդել, որ Ուկրանիային ֆինանսական օժանդակություն տրամադրելու եւ առանց վիզայի Եվրոպական Միության երկրներ ճամփորդելու իրավունք ստանալու համար այս երկրի պաշտոնատար անձինք ներկայացնեին իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին փաստեր։
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից իրականացված օդային հարձակման արդյունքում թուրք զինվորներ են վիրավորվել:
Հորդանանում տեղակայված ռազմակայանի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության արդյունք երեք ամերիկացի զինծառայող է զոհվել:
Միացյալ ազգերի կազմակերպությունը նույնպես արձագանքել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալություններին:
Դոնալդ Թրամփը «ֆանտաստիկ նախագահ» կլինի Միացյալ Նահանգների համար: Դրանում համոզված է նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի նահանգում:
Ադանայի ԱՄՆ հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որով զգուշացրել է Ադանայում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչության եւ բռնարարքների մասին:
Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլ են նետել Փարիզում Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Այսօր Մոսկվայում անցկացված հակակրեմլյան «Ռուսական երթի» նվազագույնը 7 մասնակից է ձերբակալվել, հայտնում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության մամուլի հաղորդագրությանը։
Ռուսական և սիրիական զորքերը խոստացել են այսօր 10 ժամով կասեցնել Հալեպի ռմբակոծությունները, հայտնում է BBC-ն։
Գերմանիայում քրդական խոշոր միության ղեկավար Ալի Էրթան Թոփրակը կոչ է անում Բեռլինին դադարեցնել Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունը փախստականների հարցով և կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը։
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը, որը ներկայումս գրոհում է իրաքյան բանակը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը։
Մոսկվայում ընթանում է տեղի իշխանությունների հետ համաձայնեցված՝ հակակրեմլյան «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները պնդում են, որ դեմ են հանդես գալիս Կրեմլի՝ բնակչության նկատմամբ քաղաքականությանը։
Անցած օրերին Դոնբասում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել է։ Այս մասին Դոնբասի մարզի ռազմաքաղաքական վարչակազմի ղեկավար Պավել Ժեբրիվսկին հայտնել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։