ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպայի նկատմամբ պաշտոնական հետաքննություն է սկսվել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորվելու գործով, տեղեկացնում է BFM TV-ին:
Թուրքիայի բանտերում այս պահին կա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 498 անդամ, որոնցից 470-ը կալանավորված են., իսկ 28-ը` դատապարտված:
Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է նամակ՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին ԵՄ իշխանություններին ուղղված ծանուցմամբ։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել:
Դերասանուհի Սառա Փոլսոնը հայտարարել է «Սարսափների ամերիկյան պատմություն» հեռուստասերիալի առաջիկա յոթերորդ եթերաշրջանում այնպիսի մի հակասական մարդու մարմնավորելու ցանկության մասին, որպիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն է:
SpaceXի եւ Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասքն ստեղծել է Neuralink նոր ընկերությունը, որը կզբաղվի այնպիսի տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք թույլ կտան ընթերցել մարդու ուղեղի տվյալները եւ դրանք գրանցել թվային կրիչների վրա:
«Ռուսաստանը կարող է այս հարցերին միջամտել, բայց ռուս-ղազախական և ռուս-բելառուսական հարաբերություններն այսօր այնպիսի իրավիճակում չեն, որպեսզի Ռուսաստանը փորձի այս երկրներին Հայաստանի վերաբերյալ որոշումներ պարտադրել»
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը հատուկ հայտարարությամբ կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով օրենքի նախագծի:
Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ։
2017-ին ամենամատչելի ավիաթռիչքները կլինեն հունիսի 6-ին:
«Ռուսաստանը ներկայումս նույնիսկ կշահեր, եթե հակամարտությունը կարգավորվեր այս պլանի համաձայն, ինչն ամբողջությամբ կդառնար ռուսական դիվանագիտության հաղթանակը և միակ հաղթանակներից մեկը վերջին տարիների ընթացքում, ինչն իսկապես անհրաժեշտ է ՌԴ-ին»։
«ԱՄՆ ռազմական կրթօջախներում տարբեր տեսակի ուսուցումների, դասընթացների են մասնակցել Հայաստանից 210 զինծառայողներ, իսկ ամերիկյան ռազմական ուժերի հումանիտար ծրագրերի շրջանակում 20 միլիոն դոլարի աշխատանքներ են իրականացվել այստեղ, ինչպիսիք են վերանորոգման աշխատանքները մանկատներում, հրշեջ կայաններում և այլ կառույցներում»,- ասաց ամերիկացի դիվանագետը:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով հայկական կողմը տարբեր մակարդակներով դիմել է բելառուսական կողմին: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Փարիզի իշխանությունները որոշել են Էյֆելյան աշտարակը պարսպել 2,5 մետր բարձրությամբ գնդականթափանց ապակու պատով:
Իրանի 107-ամյա բնակիչ Ֆեյզոլա Ֆաթհին իր թեկնածությունն է գրանցում իշխանության տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ուղղակի կառավարում մտցնել Հյուսիսային Իռլանդիայում, եթե ձախողվեն տարածաշրջանային կառավարության ձեւավորման բանակցությունները:
Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունը շատ բարձր են գնահատում ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ բարեկամական գործընկերությունը: Նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրանսիացի քննիչները Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը, հարցաքննելու են իր ամուսնու, ինչպես նաեւ ֆրանսիացի եվրապատգամավոր Մարկ Ժուլոյի մոտ կեղծիքով աշխատանքի տեղավորվելու արդյունքում պետական միջոցները վատնելու գործով:
«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել», – ասել է Նալբանդյանը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել Իրանին հասցեագրված սպառնալիքներով:
Փողոց դուրս գալու արգելքը կպահպանվի մինչև այն վերացնելու մասին նոր հայտարարության հնչեցումը:
«ԵԱՏՄ-ն սկսում է հաղթահարել տնտեսական անբարենպաստ մթնոլորտի հետևանքները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան՝ ներկայացնելով ԵԱՏՄ տնտեսական 2016թ. որոշ կարևոր ցուցանիշներ։
«Ռուխ նովիխ սիլ» («Նոր ուժերի շարժում») կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դարձել է հեռուստահաղորդավար:
Ֆրանսիացիների երրորդ մասը (33 տոկոսը) վստահէ, որ Ֆրանսիայի է կոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» վերկուսակցական շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հաջողությամբ գլուխ կհանի նախագահի պարտականություններից:
Լյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նատմամբ ընդունել է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ: