ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) կանխել է Իրաքից զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը։
«Ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումները, որոնք բազավորված են Իրաքի հյուսիսում և գործում են ի շահ ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի (խմբ.՝ Իսրայելի), մտադրվել էին երկիր տեղափոխել մեծ խմբաքանակի նոր ամերիկյան զենք և զինամթերք», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ խմբավորումները չեզոքացվել են Իրանի հյուսիս-արևմուտքի Քուրդիստանի նահանգի Բանե քաղաքի շրջանում՝ Իրան-Իրաք սահմանից ոչ հեռու։



