 
                        ՌԴ զինված ուժերի թվաքանակը հուլիսի 1-ից կգերազանցի 1,9 միլիոնը
 
                                    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանել է 1,897 միլիոն, ինչը մոտավորապես 12 հազարով ավելի է, քան սահմանվածէր նախորդ հրամանագրով:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, այն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից:
2017 թվականի հուլիսի 1-ից ՌԴ զինված ուժերի թվաքանակը կաճի մինչեւ 1,903 մլն: Ընդ որում զինծառայողների թիվը չի փոխվի եւ կկազմի 1,013 միլիոն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        