Եվրամիությունը հրաժարվում 1 «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի շինարարությանը խանգարելու փորձերից եւ առաջարկում է Մոսկվայի հետ բանակցություններ վարել այս հարցի շուրջ:
Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը:
Եվրամիությունը պատրաստ կլինի Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները քննարկել հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունների ընթացքում, այսինքն՝ դեռ նախքան Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ վերջնական համաձայնության ձեռքբերումը:
Չեչնիայի Հանրապետության խորհրդարանն ուղղումներ է մտցրել օրենքում, որոնք սովորողներին թույլատրում են նրանց կրոնական համոզմունքներն արտացոլող հագուստ կրել:
115 պետություններ են մասնակցում միջուկային զենքի արգելման կոնվենցիայի շուրջ բանակցություններին, որոնք այս շաբաթ սկսվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում:
Իսպանիայի Պետրեր քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 30-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, որին համապատասխան հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնեցին խորհրդում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։
«Վրացական երազանքժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 26 տոկոսը, իսկ «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) նախկին իշխող կուսակցության օգտին՝ 15 տոկոսը:
Մարտերն ու բռնությունը, որին ականատես եղանք մեկ տարի առաջ և որը վատագույնն էր վերջին երկու տասնամյակում, պատճառ դարձավ ոչնչացումների, տառապանքի և մարդկային կորուստների:
Ապրիլյան պատերազմից հետո Արցախում զգալի փոփոխություններ տեղի ունեցան: Առաջին հերթին շտկումներ մտցվեցին պաշտպանական համակարգի մեջ, նորարարություններ եղան: Ինչպես տեսանք, ապրիլյան պատերազմը որակապես տարբերվում էր 1991-1994 թվականների պատերազմից, այն պարզ պատճառով, որ այս անգամ օգտագործվում էր ավելի ժամանակակից զինտեխնիկա, անօդաչու թռչող սարք, հրետանի:
Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 61 տոկոսը հանդես է գալիս այն բանի դեմ, որ երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը մտադիր է նախագահական ընտրություններում աջակցել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն չունի, քննարկվում են միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կոլեկտիվ առաջարկները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երեք պատգամավոր հայտարարել են բանտում հացադուլ սկսելու մտադրության մասին:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկրի Պետական դեպարտամենտի գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերից մշտապես օգտվելու հնարավորություն է ունեցել նույնիսկ այն բանից հետո, երբ 2013 թվականին հեռացել է պաշտոնից:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի կառավարությունը հինգ հյուսիսային շրջաններ, որտեղ հեղեղումներ են տեղի ունեցել, տարերային աղետի գոտիներ է հայտարարել:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնը կայցելի Թուրքիա:
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը Գեորգի Մարգվելաշվիլին է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինը որոշել է ցուցմունքներ տալ Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կապերի մասին՝ քրեական հետապնդումից անձեռնմխելիության փոխարեն:
նեությունը դադարեցնելու մասին թուրքական դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Ցանցահենները Facebook-ում «կոտրել են» Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի էջը եւ այնտեղ զետեղել հրավեր պետության ղեկավարի «պաշտոնաթողության առթիվ երեկույթի»:
SpaceX ընկերությունն իրականացրել է Falcon 9-ի արաձակումը, որի առաջին աստիճանն արդեն ուղեւորվել էր տիեզերք, տեղեկացնում է The Verge-ին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի սկզբին, «շատ դժվարին» էլինելու:
Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի երևույթ է համարել:
Մի խումբ սենատորներ նամակ են հղել գլխավոր դատախազի, ֆինանսների նախարարի եւ ՀԴԲ-ի տնօրենի հասցեով՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախագահի ընկերության գործունեությունը հետաքննելու խնդրանքով՝ կոռուպցիոն խախտումների եւ Իրանական հեղափոխության պահապանների զորակազմի հետ կապերի կասկածանքով:
Սիրիայի նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռացումն այլեւս ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր նպատակը չէ այդ երկրում:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ Սեուլի դատարանը թույլատրեց նրան կալանավորել կաշառակերության, իշխանության չարաշահման եւ կողմնակի անձի՝ նախկին նախագահի ընկերուհուն՝ Չխվե Սուն Սիլին, գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեղադրանքներով, տեղեկացնում «Ռյունհապ» գործակալությանը:
ԱՄՆ պետդեպարտամենտը մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններին: Այս առումով ԱՄՆ պետդեպը հատուկ ուշադրություն է դարձրել «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը: Միաժամանակ պետդեպն անդրադարձել է քաղաքական իրավունքների պաշտպանությանը:
ԱՄՆ-ը փորձում է կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո Ալիև-Սարգսյան հանդիպում տեղի է ունեցել 2016-ի մայիսին՝ Վիեննայում և հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում:
«Օսկար» մրցանակի կազմակերպիչները կշարունակեն օգտվել PriceWaterhouseCoopers ընկերության ծառայություններից, չնայած մրցանակների հանձնման վերջին արարողության ժամանակ դափնեկրի սխալ հայտարարման պատճառով ծագած սկանդալին:
Ձեռնարկատեր Ջեֆրի Բեզոսը, որը գլխավորում է Amazon ընկերությունը, եւ որին պատկանում Է համանուն ինտերնետխանութը, մարտի 29-ին երկրորդ տեղն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
«Ինձ անհանգստացնում է, որ ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ պաշտոնական Երևանը չեն հայտարարում՝ որպես բանակցությունների վերսկսման պայման՝ Ստեփանակերտի մասնակցության հարցը։ Տպավորություն է ստեղծվում, որ Երևանում որոշակի ուժեր առաջ են մղում «Միացում» պրոյեկտը»։