Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի այցելել Շենգենյան գոտու երկրներ: Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները, առանց մուտքի արտոնագրի, 180 օրից 90 օրը կարող են Շենգենյան գոտում առանց մուտքի արտոնագրի մնալ:
«Ձեզ դուր չի գա, եթե ասեմ, բայց մենք չենք օգտագործում այդ անվանումը, մենք չենք ասում՝ «Լավրովի պլան», մենք բոլորս գիտենք՝ դա որտեղից է եկել, բայց դիվանագիտորեն մենք սա կոչում ենք՝ «բանակցային սեղանին գտնվող պլան, առաջարկ»։ Ես հետևում եմ այն ստանդարտ բնութագրին, որը կիրառվում է»,- ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։
Լոնդոնում խորհրդարանական շենքերի համալիրի գլխավոր դարպասները բացվել են այն բանից հետո, երբ մի քանի օր դրանք արգելափակված էին մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության պատճառով։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նախքան պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների ժամկետի լրանալը իր գլխավոր նպատակը պոպուլիզմի, ազգայնականության եւ ծայրահեղականության հաղթանակը թույլ չտալն է ամբողջ աշխարհում եւ, մասնավորապես, Ֆրանսիայում։
Եվրամիությունը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ բանակցություններում չպետք է փորձի պատժել թագավորությանը:
«Թուրք քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս դեմ քվեարկել սահմանադրության փոփոխությանը` այդպիսով կողմ քվեարկելովազատությանը»,-նշել է նա:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մտադիր է փախչել Կանադա:
Ականակոծման հետեւանքով սաստիկ հրդեհ է բռնկել Իրաքի Մոսուլ քաղաքի շուկայում:
Մոսկվայի Տվերյան դատարանն ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն պատիժ է սահմանել 20 հազար ռուբլի տուգանքի տեսքով մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված զանգվածային ակցիա կազմակերպելու համար:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 27-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
Դոնբասի իրադրության կարգավորման խնդրով շփման խմբում Ուկրաինայի ներկայացուցիչ, երկրի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման անհրաժեշտ է համարում «նորմանդական քառյակի» երկրների (Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի) ղեկավարների նոր հանդիպում անցկացնելը։
Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ:
Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին ասված է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 29-ին կմեկնի Ռուսաստան:
ԵՄ-ի միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այն կարծիքին է, որ ԵՄ-ն ստեղծված իրավիճակում կարող է առաջատար դեր ստանձնել մի շարք միջազգային ոլորտներում, որտեղ Վաշինգտոնն այն կորցրել է:
Մահմեդական բնակչության ներքին արմատականացումն ամենամեծ հիմնախնդրիներից մեկն է Եվրամիության համար, որը ծառացած է ազգային իշխանությունների հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Twitter-ի իր օգտահաշվում խոստովանել է, որ թխելու շնորհք չունի:
Պակիստանն սկսել է արգելափակոցների կառոուցումն Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում:
Շվեյցարիայի Բեռն քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել` կապված Էրդողանի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ բացված պաստառի հետ:
Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը հանգստանում է որպես պետության ղեկավար ութամյա պաշտոնավարումից հետո, մեկնել Ֆրանսիական Պոլինեզիայի Տետիրոա կղզի, որտեղ զբաղվելու է Սպիտակ տան ղեկավարի դերում իր կյանքի մասին հուշեր գրելով:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող մարտերի հետևանքով թուրք զինվոր է սպանվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի է ունենալու Բեռլինում:
Գերմաիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հորդորել է գերմանաբնակ թուրքերին ապրիլի 16-ին «ոչ» քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն կարծիքին է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ:
Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք: