Բաժիններ՝

Դինքի սպանության գործով ութ կասկածյալ կալանավորվել է

Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննության շրջանակում ութ մարդու կալանավորելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հայտնի է, որ կասկածյալները կալանավորվել են «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցության» և «սահմանադրական կարգը խախտելու փորձ անելու» հիմնավորումներով:

Կալանավորված անձինք են լրագրող Մուամեր Այը, ինչպես նաև սպանության ժամանակ Սամսունի ժանդարմերիայի աշխատակիցներ:

2012 թվականի հունվարի 17­-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-­րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս