
107-ամյա իրանցին իր թեկնածությունն Է առաջադրել գյուղխորհրդի ընտրություններում

Իրանի 107-ամյա բնակիչ Ֆեյզոլա Ֆաթհին իր թեկնածությունն է գրանցում իշխանության տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է BBC NewsLike-ը:
Տղամարդը Դիվանդերեի շահրեստանի (Քրդստանի նահանգ) ընտրական հանձնաժողովին է դիմել իր 73-ամյա կնոջ՝ Ջահանի հետ միասին, որը նույնպես պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել գյուղխորհրդում: Նա հայտարարել է, որ ընտրվելու դեպքում «ծառայելու է ժողովրդին եւ գլխավոր տեղը հատկացնելուէԷ նրա հիմնախնդիրներին»:
Իշխանության տեղական մարմիններում ավելի վաղ գրանցված 1889 թեկնածուների տարիքը գերազանցում է 75-ը: Սպասվում է, որ քվեարկությունը կանցկացվի Իրանի նախագահի ընտրությունների հետ միաժամանակ, որոնք նշանակված են մայիսի 19-ին: