![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը». Նալբանդյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Nalbandyan-1.jpg)
Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի կարևոր դերը: Այս մասին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուց ահանդեսի բացմանը հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել», – ասել է Նալբանդյանը