Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի և Կատարի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների և դիվանագիտական ​​գործընթացների շուրջ։

Արաղչին մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման աթ-Թանիի հետ։

Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031