Բաժիններ՝

Պետդեպն ամերիկացիներին նախազգուշացրել է Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքի մասին

ԱՄՆ­-ի Պետդեպարտամենտը Միացյալ Նահանգների քաղաքացիներին նախազգուշացրել է Թուրքիա ուղեւորություններ կատարելու վտանգ մասին այդ երկրում աճող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ-­ի քաղաքացիները նախազգուշացված են աճող այն սպառնալիքների մասին, որոնք բխում են Թուրքիայում գործող ահաբեկչական խմբավորումներից: Ստեղծված պայմանններում հարկ է կշռադատել Թուրքիա ուղեւորվելու անհրաժեշտությունը, բացի այդ, խուսափեք Թուրքիայի հարավ­արեւելք ուղեւորություններից՝ պահպանվող ահաբեկչական սպառնալիքի կապակցությամբ»,­-նշվում է հայտարարության մեջ:

Դրանում նաեւ ընդգծվում է, որ Ստամբուլում ապրող կամ այդ քաղաք այցելող ԱՄՆ-­ի իշխանությունների բլոր ներկայացուցիչներին ու նրանց ընտանիքների անդամներին արգելված է ճամփորդել մեծ խմբերով, ինչպես նաեւ այցելել մարդկանց կուտակումների վայրեր ու հայտնի տեսարժան վայրեր:

«Մարտի վերջին եւ ապրիլի սկզբին Թուրքիայում սպասվում են բազմաթիվ ելույթներ ու հանրահավաքներ, որոնցից շատերը քաղաքական բնույթ են կրում: Թուրքիայում ԱՄՆ-­ի դիվանագիտական ներկայացուցչությունը խորհուրդ է տալիս ԱՄՆ-­ի քաղաքացիներին՝ խուսափել ցույցերի ու հանրահավաքների անցկացման վայրերից, անկախ դրանց բնույթից, կապված այդ միջոցառումների ընթացքում բռնության հնարավոր դրսեւորումների հետ»,-նշվում է Պետդեպի մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս