Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու բոլոր իրավունքները. Լավրով

Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք», – ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան կաջակցի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ցանկացած լուծման, որի հետ բանակցող կողմերը՝ Թեհրանը և Վաշինգտոնը, կհամաձայնվեն և պատրաստ կլինեն ընդունել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031