«Եվրոպական արժեքներն» ակնհայտ են կամ էլ՝ դեմքին դրոշմված. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի աղմկահարույց միջադեպին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է այսօր Արաբկիր համայնքում գրանցված աղմկոտ միջադեպին, երբ Նիկոլ Փաշինյանը հարձակվեց իր քաղաքական հայացքները չկիսող հայ կնոջ վրա: Զախարովան տելեգրամյան իր ալիքում մեջբերել է միջադեպի՝ ռուսական մամուլում տեղ գտած հատվածը՝ գրելով.
«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են։ Կամ էլ՝ դեմքին դրոշմված»։
Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր համայնքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարզապես հարձակվեց իր քաղաքական ընդդիմախոս կնոջ վրա՝ ի պատասխան վերջինիս քաղաքական մեղադրանքների, սկսելով մեղադրել ու սպառնալ:
Հետագայում պարզվեց, որ կինը անհետ կորած սպա Հրանտ Պապիկյանի քույրն է ու փաստաբան, իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանի մայրը:



