
«Չեմ ցանկանում վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ». Լուկաշենկո

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ: Նա անդրադարձել է նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին հարցին:
«Մենք (խոսքը Բելառուսի և Հայաստանի մասին է:- խմբ.) մտերիմ ժողովուրդներ ենք եղել, և շարունակում ենք մնալ: Ադրբեջանի հանդեպ Հայաստանը այլ վերաբերմունք ունի, բայց Ադրբեջանը ևս մեզ մետրիմ ժողովուրդ է: Ինչո՞ւ պետք է վիճենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ: Հնարավոր է, որ մենք Ադրբեջանին և Հայաստանին երբևէ պետք գանք: Այդ պատճառով, ինչո՞ւ պետք է խառնվեմ, եթե ինձ չեն խնդրում…»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Խոսելո Լապշինի արտահանձնման մասին, Լուկաշենկոն ասել է. «Հիշում եք Լապշինին: Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Այո, Հայաստանն ինձ երբեք ոչինչ չի ասել Լապշինի մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել միայն մի կողմը՝ Ադրբեջանը: Երբ նա այստեղ ձերբակալվեց, մտածում էի՝ ինչո՞ւ նրան այստեղ ձերբակալեցին: Թող գնար, ուր ցնկանում էր: Բայց ձերբակալեցին: Ինտերպոլը գիտեր: Ո՞ւմ պետք է փոխանցեինք նրան: Նրան, ով հետախուզում էր հայտարարել»,- ասել է Լուկաշենկոն: