Մինչ այդ՝ հոկտեմբերին, Հետաքննությունների դաշնային բյուրոն մեզ նամակ էր ուղարկել, որում ասվում էր, որ օրենքով գողեր Մուսոյանը, Քալաշովը, ու ևս մեկը գտնվել են Հայաստանում և Անվտանգության դաշնային ծառայության հետ Վրաստանում անկարգությունների ծրագրել:
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դեռ շատ հեռու են մի շարք ապրանքների, մասնավորապես, նավթի և գազի ազատ առևտրի շուրջ ընդհանուր տեսակետներ ունենալուց:
Այսուհետ ևս իմ մոտեցումը շատ կոշտ է լինելու բոլոր այն հանցագործների հանդեպ, ովքեր խախտում են հասարակական անդորրը: Այդ մարդիկ իրենց կարող են անվանել «Աջ սեկտոր», Մայդանի ինքնապաշտպանություն կամ «Բատկիվշինա» կուսակցություն, միևնույն է ես համոզված եմ՝ իրական հայրենասերները այժմ զենքը ձեռքին պաշտպանում են Ուկրաինայի սահմանները, այլ ոչ թե զբաղված են այս կամ այն արդյունաբերական ձեռնարկության վրա հարձակվելով կամ էլ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակարանների առգրավմամբ:
Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի Արևմտյան ռազմական շրջանի ներկայացուցիչ, գնդապետ Օլեգ Կոչետկովին, տեղեկացրել են, որ Մերձդնեստրում տեղակայված Ռուսաստանի զինծառայողներն անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է իրենց ռազմակայանի ուղղությամբ հարձակումը հետ մղելու սցենարը:
ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հայտարարել է, որ մինչև մայիսի վերջ դադարեցնում է Ռուսաստանի հետ բոլոր երկկողմ ռազմական ծրագրերը: Նորվեգիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է «Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո»:
Հայերը պետք է բարձրաձայնեն, բողոքեն և ավելի ազդեցիկ միջոցներ ձեռնարկեն իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար աշխարհի չորս անկյուններում: Նրանք պետք է դառնան ՄՌՆՉԱՑՈՂ «մուկ»:
Փոփոխությունը կատարվել է` հաշվի առնելով Ղրիմի Ռուսաստանին միանալու մասին երկուշաբթի օրվա որոշումը:
Ըստ պարբերականի` պարզ չէ, թե ինչ միջոցներով է «Atlantisе»-ում հանգիստը վայելում գործող ֆինանսների նախարարը, որի աշխատավարձը կազմում է 2500 դոլար:
Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:
Քեսաբի ուղղությամբ իրականացվող ներթափանցման զինվորական գործողությունները, անկախ հետապնդած ռազմավարական առաջնային նպատակներից, աղետալի հետեւանքներ են ունենում տեղի հայ ազգաբնակչության համար:
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պարզաբանել է, որ Ուկրաինան ՀԱՊԿ-ի անդամ չէ, ու նրա տարածքում, ըստ 2009-ին ստորագրված արագ արձագանքման ուժերի մասին համաձայնագրի, ՀԱՊԿ-ի ուժերի օգտագործումը հնարավոր չէ:
Տարածվել է տեսանյութ, որում ապացուցվում է, որ Թուրքիան աջակցել է Քեսաբի վրա կատարված զինված հարձակմանը: Ըստ թուրքական «Սոլպորտալ» լրատվական կայքի` տեսանյութում, որի ձախ անկյունում ահաբեկչական «Ալ-Նուսրա» եւ «Իսլամական ճակատ» խմբավորման տարբերանշաններն են, նկարահանողը գործող անձանց ներկայացնում է որպես «Ալ-Քաիդայի» սիրական թևի ներկայացուցիչներ:
Մոտ 9,5 մլն մարդ ստիպված է եղել հեռանալ մարտական գործողությունների գոտուց, ինչը մեծածավալ հումանիտար աղետի պատճառ է դարձել Սիրիայում և հարևան երկրներում: Սիրիայում պատերամի ընթացքում 68 հայ է զոհվել:
«Մենք վրեժխնդիր կլինենք Արսեն Ավագովից` մեր եղբոր սպանության համար: Սաշկո Բելիի գնդակահարությունը նախարարի կողմից պատվիրված սպանություն է, որովհետև Մուզիչկոն որևէ քրեական գործի վերաբերյալ ծանուցում չի ստացել, և իրեն ոչ մի տեղ չեն կանչել»,- հայտարարել է «Աջ սեկտորի» ներկայացուցիչ Ռոման Կովալը:
Այս գիշեր Ուկրաինայի Ռովնո մարզում սպանվել է ուկրաինացի ազգայնական, «Աջ սեկտոր» ազգայնական կազմակերպության առանցքային գործիչներից Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի է Սաշկո Բելի անունով: Այս մասին հաղորդում է Ուկրաինական «Վեստի» լրատվականը: Տեղեկությունը հաստատել է Ռովնոյի մարզային դատախազությունը:
Ուժի մեջ է մտնում Անվտանգության եւ պաշտպանության ազգային խորհրդի որոշումը` Ղրիմից ու Սեւաստոպոլից զինված ուժերի զորամասերի եւ ռազմական այլ կազմավորումների եւ իրավապահ մարմինների դուրս բերման եւ երկրի այլ շրջաններում տեղակայելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ:
«Ակնհայտ է, որ G8-ի գագաթնաժողովն այս տարի Ռուսաստանում չի կայանա», – հայտարարել է Քեմերոնը` Հաագայում եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը:
Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը Հաագայում երկուշաբթի հաստատել է, որ Եվրամիություն-Վրաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հունիսին:
Sky New-ը հղում անելով Malaysia Airlines-ի հայտարարությանը, գրում է, որ անհետացած Boeing 777-200 ինքնաթիռը ջուրն է ընկել Հնդկական օվկիանոսի հարավային մասում:
Ռուսաստանը մտադիր է իր կազմում ներառել Ուկրաինայի «բոլոր ռուսական շրջանները», այդ թվում՝ Կիևը: Դա հետևում է «KyivPost» թերթի գլխավոր խմբագիր Եկատերինա Գորչինսկայայի տարածած փաստաթղթից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանան ապրել Ղրիմում, սակայն ստիպված կլինեն կեցության իրավունք ձեռք բերել: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կալյուժնին՝ հավելելով, թե Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր, պետք է այդ մասին տեղեկացնեն մեկ ամսվա ընթացքում։
Այսօր Հաագայում մեկնարկում է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:
Մարտի 21-ին հրապարկված դիմումն ամերիկացիներին կոչ է անում քվեարկել Ալյասկայի Ռուսաստանին միանալու օգտին, «քանի որ սիբիրցի ռուսների խմբերը նախկինում անցել են Բերինգի նեղուցն ու հաստատվել Ալեուտյան արխիպելագում»:
Վարչապետ Արսենի Յացենյուկի հարցին, թե պատրաստ է արդյոք ՆԳՆ-ն ընդունել Յանուկովիչին, Ավակովը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ընդունել Յանուկովիչին, եւ դրա համար ամեն ինչ կա»:
Դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության բաժնի նախկին պետ Չաչուան մեղադրվում է ծառայողական անփութության եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ:
«Ղրիմը դե ֆակտո դարձել է Ռուսաստանի մաս: Իրավիճակը զարգանում է դե ֆակտո: Եւ մենք կլինենք Ռուսաստանի Դաշնության հետ: Ինչ կլինի դե յուրե` դա կլինի հետո»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մինչ մարտի 29-ը Ղրիմում եւ Սեւաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ստեղծել: