Ֆրանսիացիների երրորդ մասը վստահ է, որ Մակրոնը հաջողություն կունենա նախագահի պաշտոնում
Ֆրանսիացիների երրորդ մասը (33 տոկոսը) վստահէ, որ Ֆրանսիայի է կոնոմիկայի նախկին նախարար եւ «Հառաջ» վերկուսակցական շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հաջողությամբ գլուխ
կհանի նախագահի պարտականություններից: Այդ մասին վկայում են Odoxa սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման հրապարակված տվյալները:
Հարցման ավելի փոքր թվով մասնակիցներ ՝ 21 տոկոսը, նման վստահություն է հայտնում «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ: Էլ ավելի քիչ ֆրանսիացիներ՝ 17 տոկոսը, պաշտպանում են նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին:
Վարկանիշի հնգյակում տեղ են գտել նաեւ «Ըմբոստ Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ ԺանԼյուկ Մելանշոնը, որի ծրագրին հավանություն է տալիս հարցվածների 16 տոկոսը, եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը, որի գաղափարներին համամիտ է հարցվածների 10 տոկոսը:
Նույն այս ուսումնասիրության մեջ ներկայացվում են նաեւ հանրապետության գործող ղեկավար Ֆրանսուա Օլանդի վարկանիշի տվյալները: Դրանց համապատասխան, ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը՝ 79 տոկոսը, առաջվա պես նրան չի համարում «լավ նախագահ»:
Odoxaի հարցմանը, որն անցկացվել է մարտի 22-23-ին, մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1005 ֆրանսիացիներ: Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: