Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները
Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ: Ինչպես պարզաբանել է Թեմզայի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Սառա Գրեմը, արգելափակոցները պետք է լրացուցիչ պաշտպանություն ապահովեն մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար BBC-ին:
Նրա խոսքով՝ այս միջոցները ձեռնարկվում են վերջերս Վեսթմինսթերում տեղի ունեցած իրադարձությունների լույսով, որտեղ 52-ամյա բրիտանացի Խալիդ Մասուդը հարձակում գործեց անցորդների վրա եւ սպանեց ոստիկանին:
«Ես հուսով եմ, Վինձորում մարդիկ ըմբռնումով կվերաբերվեն արգելափակոցների տեղադրմանը եւ կհասկանան, թե ինչու է դա անհրաժեշտ»,-ասել է Սառա Գրեմը:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սքոթլանդ Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն: