Բաժիններ՝

Թրամփը չեղյալ է հայտարարել կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին Օբամայի հրամանագիրը

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփն հրամանագիր է ստորագրել կլիմայի փոփոխության դեմ պայքարի վերաբերյալ իր նախորդի՝ Բարաք Օբամայի ընդունած միջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ­-ը:

Արարողությունը տեղի է ունեցել Շրջակա միջավայրի պահպանության համապետական գործակալությունում: Թրամփը կարծիք է հայտնել, թե Օբամայի որոշումը վնաս է հասցնում ԱՄՆ­-ի էներգետիկային եւ նրանց, ովքեր աշխատում են այդ ոլորտում: Ստորագրումից առաջ նա հայտարարել է «ամերիկյան էներգետիկայի նոր դարաշրջանի» սկսվելու մասին:

«Հրամանագիրը, որն այսօր ես ստորագրում եմ, վերացնում է չափից դուրս ֆեդերալ հսկողությունը, երկար ժամանակ ի վեր առաջին անգամ այն մեր աշխատողներին թույլ կտա զարգանալ, մրցակցել եւ հաղթել հավասար մրցակցության պայմաններում»,­-մեջբերում է գործակալությունը Սպիտակ տան տիրոջ խոսքը:

2015 թվականին Օբաման հրամանագիր էր ստորագրել էլեկտրակայանների արտանետումները մթնոլորտ կրճատելու եւ մեթանի արտանետումների եւ շերտի հիդրավլիկ ճեղքման (ֆրեքինգի) մեթոդով նավթի եւ գազի արդյունահանման սահմանափակումներ մտցնելու պահանջներով:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031