Բաժիններ՝

ԻՊ­-ի ահաբեկիչները հանդես եկել Իրանին հասցեագրված սպառնալիքներով. IRINN

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է տարածել Իրանին հասցեագրված սպառնալիքներով: Այդ մասին հայտնել է իրանական IRINN նորությունների հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ Համացանցում հայտնվել է 37 րոպե տեւողությամբ հոլովակ, որում ներկայացված են ԻՊ­-ի երեք զինյալներ: Աբու Ֆարուք անունով առաջին ահաբեկիչը հանդես է գալիս որպես պարսկախոսների ներկայացուցիչ, երկրորդը ներկայացնում է բելուջներին եւ իրեն անվանում է Աբու Մոջահեդ ալ­Բալուշի, երրորդը՝ Աբու Սաադ Ալ­Ահվազի անունով, խոսում է իբր Իրանի բնակչության արաբախոս հատվածի անունից:

Նրանք Իսլամական Հանրապետության իշխանություններին անվանում են հերետիկոսներ եւ բնակչությանը կոչ են անում դիմել անկարգությունների, սադրանքների եւ զինված հարձակումների:

Ալ Բալուշի անվամբ դիմակավոր մարդը պնդում է, որ ԻՊ­-ն «կնվաճի Իրանը»: Հեռուստաալիքի տվյալներով, տարածված տեսահոլովակը նկարահանվել է Իսլամական Հանրապետությանը սահմանակից Իրաքի Դիյալա արեւելյան նահանգում: Տեսանյութն աչքի է ընկնում պատմական փաստերը եւ ռեալ իրականությունն աղավաղող արտահայտությունների առատությամբ, դրանում պնդում են, որ Իրանի իշխանությունները միշտ «կոտորել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,-հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031