Ռուսաստանցի մոդել Նատալյա Վոդյանովան Change.org կայքում հանրագիր է զետեղել՝ պահանջելով երգչուհի Յուլյա Սամոյլովային թույլատրել մասնակցելու Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ2017»-ին:
Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները, որոնք Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին մարդկանց մահվան հագեցրեցին նրա վարած ավտոմոբիլով անցորդներին վրաերթի ենթարկելու հետեւանքով:
Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն:
Վրաստանից շուրջ 800 մարդ է եվրոպական երկրներ ուղեւորվել անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը:
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափերին մոլեգնում է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը: Իրադարձությունների վայրից տեսանյութ է հրապարակել Ruptly-ն։
«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաների օգտագործման որոշումներն ընդունվելու են՝ «կախված կոնկրետ դեպքից»,-տեղեկացնում է Reuters-ը:
Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը կարծիք է հայտնել այն մասին, որ Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջմանը հաջորդած ժամանակահատվածում թուրքական կառավարության կողմից ձեռնարկած քայլերը «հեղաշրջում են դարձել ժողովրդավարության դեմ»:
Սրանք են INSA սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք մարկտի 28-ին հրապարակված են Bild գերմանական թերթում։
Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) որոշում է ընդունել 2022 թվականին ԵԱՏՄ-ի երկրների համար սահմանել սիգարետների ակցիզի հաշվարկան միասնական մեխանիզմ:
Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀի առաջնորդի ավագ եղբոր մարմինը դեռեւս Քուալա Լումպուրում է։
Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր և բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից:
Հարավային Կորեան կանգնեցրել է «Կորի» ատոմակայանի միջուկային ռեակտորը՝ ճառագայթաակտիվ մնացուկների արտահոսի երկյուղների պատճառով:
Դուբայի արհեստական ինտելեկտի լաբորատորիան շուտով կսկսի կառավարության եւ մասնավոր հատվածի աշխատակիցների ուսուցումը՝ նպատակ ունենալով ռոբոտներ ներդնել նրանց աշխատանքում:
«Ճգնաժամային տարածաշրջան են ուղարկվել շուրջ հազար զինվորականներ, որոնք լիովին պատրաստ են օգնություն ցույց տալ»,-նշել է Թեռնբուլը:
Վրաստանի քաղաքացիներն արդեն մարտի 28-ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն է արել ԵՄ-ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են արգելել Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցիչներին հանդիպել կալանքի տակ գտնվող լրագրող, գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի հետ:
«Հայաստանի իրավունքն է՝ որոշել՝ մասնակցե՞լ այդ զորավարժություններին, թե՞ ոչ։ Չեմ կարծում, թե սա Մոսկվայի հետ քննարկված որոշում չէ, քանի որ ՀՀ Պաշտպանության նախարարն իր նշանակումից անմիջապես հետո եղել է ինչպես՝ Մոսկվայում, այնպես էլ՝ Թբիլիսիում, բավականին հագեցած այցերով, Բրյուսելում ՀՀ նախագահը հանդիպել էր ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ վերջերս, որից հետո եղել է նաև ՌԴ-ում»։
Հայաստանից բացի, աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը:
78 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոյի կրտսեր քույրը` Ագուստինան:
Թուրքական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում հետախուզություն են իրականացնում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ:
Եմենում զինված հակամարտության երկու տարվա ընթացքում զոհվել է մոտավորապես 1,4 հազար երեխա
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը, կհետեւի, որը Ռուսաստանը մասնակցի միջոցառմանը:
«Մենք խոսել ենք համաձայնությունների մասին, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մենք լիովին հավատացած ենք, որ վստահության ամրապնդմանն ուղղված այդ միջոցները դեռևս իրենց արժեքը պահպանում են, և ցանկանում ենք, որպեսզի դրանք իրականացվեն։ Ուստի պետք է փորձենք ապահովել այն պայմանները, որպեսզի առաջնորդները կրկին միմյանց հետ նստեն և խոսեն այս հարցերի մասին, որովհետև սա է միակ ողջամիտ ճանապարհը»,- ընդգծեց ամերիկացի համանախագահը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա:
«Հավատացնում եմ՝ չենք վարանում հստակ դիրորոշում հայտնել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պարիտետային հռետորաբանությունն ու դրա ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։
ՆԱՏՕ-ն պլանավորում է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար:
Թուրքիան և Ռուսաստանը կրկին կարող են քննարկման դնել առանց անձնագրի՝ միայն նույնականացման քարտերով փոխադարձ ուղևորությունների հարցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի կայքը: