Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահի թեկնածու առաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ
«Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել, բայց որ լուրջ պետություններն իրենց ողջ դիվանագիտական ուժը օգտագործեն ողջ աշխարհի, այդ թվում մեր մերձավոր գործընկերների «ձեռքերն ոլորելու» համար` հիմնվելով այն հաշվարկի վրա, թե նրանք կտրվեն տարածքային ամբողջականության անձեռնմխելիության փաստարկին` արհամարհելով ՄԱԿ-ի կանոնադրության մյուս բոլոր սկզբունքները, այսպիսի «համառությունն» ինձ ապշեցնում է»,- ասել է Լավրովը:
«Հայ համայնքի զանգվածային գաղթի հետ միասին այս իրադարձությունները չափազանց շատ են հիշեցնում Օսմանյան Թուրքիայում գրեթե 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի քողի ներքո տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սկզբի ժամանակները», – գրում են կոնգրեսականները՝ հիշեցնելով, որ 20-րդ դարասկզբին Քեսաբում ապրում էր մոտ 6 հազար հայ, սակայն 1915 թվականի հուլիսին Օսմանյան կայսրության կողմից հայերի իրականացված արտաքսման հետևանքով զոհվել է մոտ 5 հազար մարդ:
Վերջին տասնամյակի ընթացքում Լոնդոնը ձգողական ուժ է ունեցել հարուստ ռուսների համար: Նրանք գնում էին քաղաքի ամենաթանկ շրջաններում գտնվող անշարժ գույք՝ այդ նպատակով հաճախակի ծախսելով տասնյակ միլիոնավոր դոլարի գումարներ: Լոնդոնում ներդրվող տասնյակ միլիարդավոր ռուբլի կազմող գումարների հոսքը սակայն կարող է այժմ վտանգված լինել, քանի որ Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մեծ Բրիտանիան Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներ է ծանրութեթև անում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Ռուսաստանը պետք է հետ քաշի զորքերը Ուկրաինայի սահմանից և սկսի լարվածության նվազեցման շուրջ բանակցություններ:
Անդրեյ Մակարեւիչի շուրջ ստեղծված իրավիճակը նրանք համեմատել են անվանի գրող Բորիս Պաստեռնակի հետապնդումների հետ, որին նա ենթարկվել էր Նոբելյան մրցանակ ստանալուց հետո:
«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ազգային վճարային համակարգի ստեղծմանը «Ռոսիա» բանկի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումն ու միայն ռուբլով վճարահաշավարկային գործարքների իրականցումը բանկն արտաքին ռիսկերից պաշտպանված է դարձնում:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին:
Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մարտի 30-ն է: Հաղորդվում է, որ հիմնական թեկնածուներն առաժմ փաստաթղթերը չեն ներկայացրել ԿԸՀ:
«Նրանք հիվանդներն ու ծերերն են, որոնք մնացել են Քեսապում, այս օրերին չկարեցան եւ հրաժարվեցին, որ իրենց տեղափոխեն Լաթաքիա, շուրջ 35 հոգի Քեսապում են մնացել: Այսօր արդեն տեղեկացանք, որ նրանցից չորսին գրոհայինները տարել են իրենց հետ»:
Իրավապաշտպանը նշել է նաև, որ չնայած վերջին համաներմանը, որով ազատ արձակվեցին հայտնի գործարարներ Խոդորկովսկին, Լեբեդևը, ինչպես նաև Pussy Riot փանք խմբի ակտիվիստները և այլոք, այդուհանդերձ, այժմ էլ Ռուսաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին: Նա կոչ է արել Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի փոխանցմամբ` Ղրիմի հետ կապված հանրային պառակտման հերթական զոհը կարող է դառնալ հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը:
Սարկիսովը եւ Լարսոնը մրցանակին արժանացել են ատոմային էներգիայի զարգացման, դրա անվտանգության բարձրացման եւ արկտիկական գոտում ճառագայթաէկոլոգիական խնդիրների լուծման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին:
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բավարարված է ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականությանը սատարող եւ Ղրիմի հանրաքվեն ոչ լեգիտիմ ճանաչող բանաձեւի քվեարկության արդյունքներով:
Ղրիմի հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ ճանաչելու մասին բանաձեւի նախագծին դեմ էր քվեարկել 100 պետություն, այդ թվում` Հայաստանը, եւս 58 –ը ձեռնպահ էր քվեարկել:
«Անշուշտ, Ուկրաինան պետք է լինի եվրոպական հավաքական անվտանգության համակարգի մասը, և դա ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և միջազգային իրավունքի խնդիրն է: Ուկրաինան եվրոպական երկիր է և եվրոպական համայնքի լիիրավ անդամ բոլոր իմաստներով` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային»,- նշել է փոխարտգործնախարարը:
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ ւկրաինական «Ունիան» գործակալության` Տիմոշենկոն այս հայտարարությունն արել է այսօրվա մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կստեղծվի սեփական ազգային վճարային համակարգ՝ Ճապոնիայի և Չինաստանի մոդելով:
Նման հրապարակումների հեղինակներին, ինչպես նաեւ սիրիական ինքնաթիռին թուրքական կողմի հարվածելու փաստը դատապարտողներին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դավաճաններ է անվանում:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները բարձրացնելու են Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում տիրող իրավիճակի հարցը:
Կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը, որոնք նախկինում սուբսիդավորվում էին պետբյուջեի կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային ներկայացված պահանջներից մեկն է:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ժամը 22.20-ին շենքում որոնման աշխատանքներն ու ստուգումներն ավարտվել են:
Չորեքշաբթի երեկոյան Մոսկվայի «Երեւան պլազա» առեւտրի կենտրոնից մոտ հազար մարդ է տարհանվել` պայթյունի սպառնալիքի պատճառով:
Ինչ վերաբերում է Քեսաբի հայությանը, ապա նշվում է, որ Թուրքիան, ելնելով մարդասիրությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին:
Եվրոպա կատարվող այցելության ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովման համար պատասխանատու ԱՄՆ-ի գաղտնի ծառայության երեք աշխատող ուղարկվել է հետ Միացյալ Նահանգներ այն բանից հետո, երբ նրանցից մեկը Նիդեռլանդներում հայտնաբերվել էր անսթափ վիճակում:
Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը: