
Սահակաշվիլին դարձել է «Այլ Ուկրաինա» թոքշոուի վարողը

«Ռուխ նովիխ սիլ» («Նոր ուժերի շարժում») կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դարձել է հեռուստահաղորդավար: «Այլ Ուկրաինա» թոքշոուն եթեր դուրս կգա ZIK հեռուստաալիքով։
«Մենք ZIK-ում տեսագրեցինք «Այլ Ուկրաինայի» առաջին ծրագիրը, եւ այն շատ սուր ստացվեց: Ամեն շաբաթ այս հաղորդմանը ես ձեզ կցուցադրեմ այնպիսի Ուկրաինա, որը ցույց չի տալիս ոչ մի ալիք»,-նշել է Սահակաշվիլին Facebook-ի իր էջում՝ հավելելով, որ թոքշոուի առաջին թողարկումը տեսագրվել է մարտի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: