Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը. նախագահը հրաժարվում է կատարել այդ պահանջը

Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկը որոշում է կայացրել չենթարկվել նորընտիր վարչապետ Պետեր Մադյարի՝ պաշտոնից հրաժարական տալու կոչին։ Իր որոշման մասին նա խոսել է Index.hu-ին տված հարցազրույցում։

«Ներկայում չկա որևէ իրավական կամ սահմանադրական հիմնավորում, որը կարող է արդարացնել իմ հրաժարականը», – ասել է Սուլյոկը։

Մադյարի TISZA կուսակցությունը ապրիլին խորհրդարանական ընտրություններում ջախջախիչ հաղթանակ տարավ նախկին առաջնորդ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցության նկատմամբ՝ վերջ դնելով նրա 16-ամյա կառավարմանը և խոստանալով լուծել օրենքի գերակայության հարցերը և կատարել այլ բարեփոխումներ։

Ընտրություններն անվանելով «ռեժիմի փոփոխության քվեարկություն»՝ Մադյարը ճնշում է գործադրում Fidesz կուսակցության աջակցությունն ունեցող Սուլյոկի և այլ պաշտոնյաների վրա՝ հորդորելով մինչև մայիսի վերջ հրաժարական տալ։

«Ես հավատարիմ եմ մնում իմ երդմանը, և քանի դեռ իմ պաշտոնի իրականացումը անհնար չէ, ես մտադիր եմ կատարել ստանձնած մանդատը»,- նշել է Հունգարիայի նախագահը։

Հունգարիայում նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, թեպետ երկրի նախագահը խնդիր նկատելու դեպքում կարող է օրենքները վերանայման նպատակով հետ ուղարկել խորհրդարան կամ Սահմանադրական դատարան, ինչը հնարավոր է խոչընդոտի Մադյարի բարեփոխումների գործընթացին։

Մադյարը պահանջում է Սուլյոկի և Օրբանի օրոք նշանակված այլ «խամաճիկների» հրաժարականը։

Index.hu-ի հետ հարցազրույցում Սուլյոկը նշել է, որ նախագահը պետք է խորհրդանշի ազգի միասնությունը՝ հայտարարելով, որ ընտրությունները ոչ թե ռեժիմի էին, այլ կառավարության փոփոխություն էին։

Մադյարը հայտարարել է, որ եթե Սուլյոկը հրաժարական չտա, նա կօգտագործի իր կուսակցության մեծ մանդատը սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտերը փոփոխելու և իրեն պաշտոնից հեռացնելու համար։

Սուլյոկի հարցազրույցին ի պատասխան՝ Մադյարը մայիսի 18-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հունգարիային անհրաժեշտ է նախագահ, որը հավատարիմ չէ որևէ քաղաքական ճամբարի, և կրկնել է, որ նախագահը «ձախողված համակարգի խամաճիկ» է։

«Դու պետք է հեռանաս։ Եվ դու կհեռանաս», – գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031